Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը: Այս մասին գրել է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրին։

ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին (նա պաշտոնում մնաց մոտ 1 տարի և 3 ամիս)։

Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել