Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին չի հանդիպում, ԳՇ պետ Ասրյան Էդվարդը արձագանքել է.« Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ»:

ԳՇ պետը, ըստ էության, ստեղծված իրավիճակի մեղավոր է հռչակել Պապիկյան Սուրիկին ու նրա շեֆ Նիկոլին. եթե վերևից կա հրաման՝ խորհրդավոր պայմաններում զոհված 15 զինծառայողի ծնողներին «ցրելու», նրանց բազմաթիվ հարցերը չլսելու տալու, թեման քիչ-քիչ «ջրելու», ապա բնական է, որ Ասրյանը չի կարող սեփական հասակից վեր թռչել, քանզի կարող է արժանանալ այդ 15 զինվորի ճակատագրին՝ նույնքան խորհրդավոր պայմաններում: Ինչ-որ մեկին թվում է, թե այդ դեպքում նույն Քյարամյան Արգիշտիկը կամ Վարդապետյան Աննան չե՞ն մոգոնի ինչ-որ բացատրություն, կամ աչքերը կլորացրած Նիկոլը նախապես չի՞ հորինի մի ինչ-որ պատմություն՝ ծածկադմփոց անելու: 15 զինվորի պարագայում հենց այդպս էլ արեց, չէ՞, նախապես իմանալով, թե ասենք ով ինչպես է բենզինի կանիստրը շուռ տվել վառարանի գլխին:

Ստեղծված իրավիճակի միակ մեղավորները Նիկոլն ու Սուրիկն են, իսկ մյուս բոլորը՝ նրանց կատարածուներն են լոկ: Այլ հարց, թե որքանո՞վ է բարոյական ճակատագրական պահին Նիկոլի կատարածու լինելը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել