Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Սադիո Մանեն և Լերոյ Սանեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո հանդերձարանում վեճ են ունեցել, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Մյունխենյան թիմը «Էթիհադ» մարզադաշտում 0։3 հաշվով պարտություն էր կրել։
Մանեի ու Սանեի՝ կոնֆլիկտը խաղադաշտում սկսվեց հանդիպման վերջնամասում, երբ գերմանացին սենեգալցուն պահանջներ ներկայացրեց խաղային դրվագի վերաբերյալ։

Խաղից հետո կոնֆլիկտը շարունակվել է նաև հանդերձարանում։ Ինչպես հայտնում է Sky Sport-ը, Մանեն հարվածել է Սանեի դեմքին, ինչի արդյունքում գերմանացի վինգերի շրթունքից արյուն է հոսել։ Խաղացողներին հանգստացրել են թիմակիցները։

«Բավարիան» դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել