Ապրիլի 3-ին Խաչատուր Աբովյանի անվան համար 84 դպրոցը սովորականից մարդաշատ էր։ Մեկ հարկի տակ էին հավաքվել դպրոցի սան, 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի ծնողները, հարազատները, ընկերները, պատերազմում նահատակված մյուս տղաների հերոսածին ծնողները, ուսուցչական անձնակազմը, դպրոցի աշակերտները, տնօրինությունն ու պարզապես մարդիկ, ովքեր եկել էին ևս մեկ անգամ հարգելու հայրենիքի համար կյանքը չխնայած հերոս հայորդու հիշատակը։

Միջոցառումից հետո դպրոցի բակում տեղի ունեցավ Էրիկ Եղիազարյանի անվամբ անվանակոչված մարզահրապարակի բացումը, որը կառուցվել ու բարեկարգվել էր բարեգործների և Էրիկի ընտանիքի ջանքերի շնորհիվ։ 

Մարզվելու համար անհրաժեշտ սարքավորումներից օգտվելիս ու ընդարձակ ֆուտբոլի դաշտում ֆուտբոլ խաղալիս դպրոցի աշակերտներին ամեն անգամ հիշելու են, որ իրենց այդ խաղաղ օրվա համար պարտական են իրենց դպրոցի սան Էրիկին ու նրա պես այն հազարավոր հայորդիներին, ովքեր դպրոցը նոր ավարտած մեկնեցին Հայրենիքը պաշտպանելու ու այդպես էլ պատերազմից չվերադարձան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել