Tert.am Life-ը զրուցել է IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար, ինտերիեր դիզայներ-ճարտարապետ Միքայել Կարսյանի հետ: Հարցազրույցում Կարսյանը նշել է, որ ցանկացած ինտերիեր դիզայն թատերական ներկայացում է, որտեղ հաճախորդը հանդիսատեսի կարգավիճակում է, սպասարկող անձնակազմը՝ իրադարձությունների բեմում: Դիզայները պատմել է, որ ինքն իրեն կոչում է «ռեստորանային դրամատուրգ», ինչը գուցե սկզբում ծիծաղելի է հնչում, բայց դիզայները ստեղծում է միջավայրի ողջ կոնցեպտը` սյուժեն, պիեսը, որոնք ինտերիեր դիզայնի ուղղեցույցն ու հիմքն են հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել