ՍԴ ներկայիս կազմն ընդամենը գործիք է այս իշխանության ձեռքին, որով փորձում են իրենց անձնական հարցերը լուծել, հակադրվելով մեր պետական և ազգային շահերին։ Դրա վառ ապացույցն է, աշխարհաքաղաքական այս իրավիճակում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորություններին միանալու ՍԴ որոշումը։ Սա ծնկաչոք աղերս է ուղղված արևմուտքին, որով դավադիրների խմբակն ուզում է սեփական կաշին փրկել։
Քաղաքական վաշխառությամբ զբաղվող այս արկածախնդիրները բոլոր հնարավոր միջոցներով քծնում են ՆԱՏՕ-ական և արևմտյան կառույցներին, թուրքիայից և վերջինիս կցորդ ադրբեջանից սկսած, մինչև տարատեսակ կառույցներ, հույս ունենալով որևէ կենտրոնից անվտանգության երաշխիքներ կորզել, և Հայաստանն ու Արցախը պատերազմի կրակի ճիրաններում այրելով ճողոպրել։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում` мечтать не вредно.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել