Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահին կալանավորելու վերաբերյալ որոշումից ընդամենը մի քանի օր անց Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը: Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որը Հայաստանի կողմից ստորագրվել էր 25 տարի առաջ՝ չվավերացվելով, 2004-ին Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող։ Մինչդեռ «նոր Հայաստանում», փաստորեն, ասենք Ստյոպիկի քույրիկ Սեդան որոշել է, որ ճիշտ պահն է՝ «ինտեգրվելու միջազգային հանրությանը» ու Հայաստանին հիմքեր տալու՝ ասենք Պուտինին ձերբակալելու, եթե, իհարե, վերջինս ժամանաի Հայաստան: Ճիշտ է՝ միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետները նշում են, որ նույնիսկ դա Հայաստանին իրավաբանական հիմք չի կարող տալ՝ ՌԴ նախագահին ձերբակալելու, քանի որ կա որոշակի իրավական կազուց միջուկային տերության լիդերին նման հիմքով ձերբակալել-չձերբակալելու հարցում, բայց հենց հիմա Սահմանադրական դատարանի կողմից կայացված այս որոշումը կարող է որոշակի քաղաքական անհարամարություններ ստեղծել Հայաստանի համար:

Մասնագետները ճիշտ են, անշուշտ. խիստ անպատկերացնելի մի բան կլիներ, եթե Հայաստանն իսկապես հանդգներ կամ ի վիճակի լիներ ՌԴ ղեկավարին ձերբակալել նման հիմքով՝ անկախ այն բանից, թե ով է այստեղ իշխանության: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյոք չէ՞ր կարելի նախքան Պուտինի դեմ կայացված որոշումը Սահմանադրական դատարանն իր վճիռը կայացներ, այլ ոչ թե հիմա՝ նույն Ռուսաստանում կռվան տալով ադրբեջանամետ լոբբիստական շրջանակներին՝ է՛լ ավելի խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, քանի որ այդ հանգամանքը նրանք կարող են մեկնաբանել որպես քայլ՝ ՌԴ-ի դեմ: Ի դեպ՝ այդ լոբբիստները միայն հեռուստաեթերներում չէ, որ առաջ են տանում Իլհամի շահը. այդպիսիք հսկայական թիվ են կազմում նաև Կրեմլում ու կրեմլամերձ շրջանակներում՝ գայթակղիչ դարձնելով հայերի հաշվին ռուս-ադրբեջանական եղբայրության մասին թեզերը: Հաշվի առնելով, որ Նիկոլի իշխանությունը Ռուսաստանում համարվում է Սորոսի «քթից թռած», իսկ Ալիևինը՝ Մոսկվային հարազատ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հերթական հակահայկական քարոզչության ալիք կարող է բարձրանալ ՌԴ-ում որոշ խավիարակարների ձեռամբ:

ՀՀ իշխանութւուններին միանգամայն ձեռնտու է Ռուաստանում ադրբեջանական լոբբիին հաղթաթուղթ տալը, քանի որ առնվազը քարոզչական դաշտում հիմքեր են ձեռք բերում՝ սաստկացնելու հակառուսական քարոզչությունը՝ դրանով կատարելով իրենց կուրատորների հրահանգները՝ սեպ խրելու երկու ժողովուդրների միջև այնպես, ինչպես դա արվեց նույն Ուկրաինայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել