Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմին:
Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան:
Սխեմատիկ ներկայացնեմ:
Նա դավաճան է, որովհետև՝
1. Թուլացնելով բանակը, քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը, ջլատելով հասարակությունը՝ նպաստեց Ադրբեջանի հանդուգն ագրեսիային եւ պատերազմ բերեց Հայաստան և Արցախ:
2. Հենց այսպիսի արյունալի, դաժան պատերազմ բերեց և այսպիսի տևողությամբ:
3. Մերժեց պատերազմը ժամանակին կանգնեցնելու միջազգային միջնորդների, մասնավորապես ՝ ՌԴ նախագահի շատ հստակ առաջարկը:
4. Պատերազմի արդյունքում հրաժարվեց ժողովրդին ասել ճշմարտությունը և խաբում էր 44 օր:
5. Ժողովրդի կամքից անկախ, գաղտագողի ստորագրեց կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն:
6. Անգամ այդ հայտարարությունից հետո չապահովեց գոնե այդ հայտարարության ի կատար ածումը:
7. Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:
Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում եւ այլեւս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը։
Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել