Armsport.am-ը գրում է․

Մարտի 25-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում կընդունի Թուրքիայի հավաքականին: Որակավորման փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի դարձան դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: Ավելորդ է նշել, թե ինչ ոգևորություն առաջացավ հայ երկրպագուների շրջանում, երբ վիճակահանությամբ Հայաստանի հետ նույն խմբում հայտնվեց նաև Թուրքիան: Բնականաբար, սպասելի էր, որ խաղին Հանրապետական մարզադաշտի տրիբունաները կլինեն լեփ-լեցուն: Երկրպագուները, սակայն, չէին սպասում, որ իրենց տհաճ անակնկալ կմատուցվի:

Մարտի 6-ին ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հայտնեց, որ մեկնարկում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը:

«Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-ասված էր ՀՖՖ պաշտոնական կայքում:

Մինչ երկրպագուների մի ստվար զանգված սպասում էր տոմսարկղից տոմսերի վաճառքի մեկնարկին, մարտի 13-ին ՀՖՖ-ն հայտնում է, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են և շնորհակալություն հայտնում երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել