Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ 

«Ստանձնածս պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ իմ պաշտոնավարման ընթացքում, առանց ինձ տեղեկացնելու, այսպես ասած, իմ մեջքի հետևում առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է»,-հրաժարականի մասին ուղերձում նշել է Սամվել Ավետիսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել