Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք հնարավոր չի լինի օգտագործել։ Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։
 
«Մենք ավարտել ենք վնասի գնահատումը 11 նահանգներից 5-ում։ 1 մլն 706 հազար շենքերից փլուզման եզրին են գտնվում կամ միջին աստիճանի ավերված են 821 հազար 302 շենքեր»,-ասել է նա։

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով, Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել