Armsport.am-ը գրում է․

Մոսկվայի «Սպարտակի», «Արարատ-Արմենիայի» նախկին ու «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կարծում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ճակատագիրն արդեն կանխորոշված է։ Գունկոյի կարծիքով՝ «Զենիթը» կրկին կդառնա երկրի չեմպիոն, իսկ մնացած թիմերը դեռ պետք է մոտիվացիա գտնեն ու խաղան՝ չնայած եվրագավաթների բացակայությանը։

«Առաջնության ինտրիգը, իմ կարծիքով, մեռած է։ «Զենիթին» չէի դատի «Ուրարտուի» հետ խաղով, նրանք մինչմրցաշրջանային հավաքին տարբեր կոմբինացիաներով էին խաղում։ Կարծում եմ՝ «Զենիթը» չեմպիոն է»,- Դմիտրի Գունկոյի խոսքը մեջբերում է RB Sport-ը։

Հիշեցնենք, որ 18 տուրից հետո ՌՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Զենիթը»։ Սերգեյ Սեմակի թիմը վաստակել է 45 միավոր, և ութ միավորով առաջ է ամենամոտ հետապնդող Մոսկվայի «Սպարտակից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել