Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 10-12մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։
Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6մ/վ:
Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել