Նիկոլի մեծ վիշտը

Մինչ աշխարհը, այդ թվում՝ երիտհայերի նիկոլական խունտան ցավակցություններ է հղում թուրքերին՝ կապված երկրաշարժի հետ՝ պատրաստակամություն հայտնելով օգնության ձեռք մեկնել, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը փետրվարի 7-ին մարդասիրական օգնության խմբաքանակ կուղարկի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի շրջանում հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։

Պետք է արձանագրել բավական հետաքրքիր պատկեր. Նիկոլն էլ, Ալենն էլ անձամբ ցավակցում, վշտակցում են թուրքերին այն դեպքում, երբ բարեկամ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութամբ Հայաստանն արձագանքել է ընդամենը դեսպանատան մակարդակով: Ո՞րն է պատճառը, թուրքերի ունեցած զոհերի մեծ թի՞վը, Թուրքիայում դեսպանատան բացակայությո՞ւնը, թե՞ Թուրքիայի հանդեպ տածած անսահման, բայց թաքուն պահվող սերն ու պատկառանքը: Կարելի էր, չէ՞, Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության երաշխավորման հարցում բացառիկ դեր ունեցող Իրանի պետությանը վարչապետի կամ ԱԺ նախագահի մակարդակով մի ցավակցական ուղերձ հղել կամ օգնություն ուղարկել աղետի գոտի:

ՔՊ-ի պարագայում, իհարկե, այս պատկերն անբնական չի կարող դիտարկվել, քանի որ մենք մի պետություն ենք, որը տեղերով շփոթել է թշնամուն ու բարեկամին՝ աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի հորձանուտում հայտնվելով: Նիկոլի ու Ալենի համար, անկասկած, շատ ավելի նախընտրելի են թուրքերը, քան իրանցինեը, քանի որ թուրքերին Հայաստանի գլխին դնելու համար Նիկոլին խոստացվել է անձեռնմխելի իշխանություն, իսկ ահա Իրանի պարագայում ՔՊ-ականների կուրատորներն առատաձեռն չեն գտնվել՝ չխրախուսելով հայ-իրանական բարեկամությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել