
Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը։
«Այստեղեկությունը կեղծ է», - ասել է նա:
Պեսկովը նաև հերքել է այն պնդումները, թե Բերնսը հունվարին գաղտնի այցելել է Մոսկվա։
Հիշեցնենք, որ շվեյցարական Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մոսկվային:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ NZZ-ի, Բերնսիին ուղարկել է Կիև և Մոսկվա՝ խաղաղության դիմաց Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը ռուսական կողմին փոխանցելու առաջարկով։ Հրատարակության տվյալներով՝ երկու կողմերն էլ հրաժարվել են նման առաջարկից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: