Armsport.am-ը գրում է․

«Էսպանյոլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Սելտայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:

29-ամյա Դենիս Սուարեսը կարիերան սկսել է «Սելտայում», իսկ 2011-ից 2013 թվականներին եղել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում: 2013-ից 2019 թվականներին նա եղել է «Բարսելոնայում», նաև վարձակալությամբ հանդես է եկել «Սևիլիայում» և Լոնդոնի «Արսենալում»: Մեկ տարի խաղացել է «Վիլյառեալում»: 2019 թվականից Սուարեսը հանդես է եկել «Սելտայի» կազմում, որի հետ պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը ոչ մի անգամ դուրս չի եկել խաղադաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել