Բանակն ինձ համար օրվա նախարարներն ու գենշտաբի պետերը չեն։ Բանակն ինձ համար Արցախի հերոս Առուշանյան Դավիթի պես սպաներն ու զինվորներն են։ Դավիթը 19 տարեկանից լեյտենանտի ուսադիրներով անտրտունջ ծառայեց հայոց բանակին մինչև մայորի կոչման և առանց մի վայրկյան մտածելու իր երիտասարդ կյանքը զոհեց Հայրենիքի համար։ Բանակը Դավոյի պես կռված ու հաղթանակած տղերքն են։
Բանակն ինձ համար տարատեսակ անհասկանալի գեներալներն ու գերագույն գլխավորները չեն։ Բանակը տիկին Լիդայի պես ծնողներն են, ովքեր շատ հաճախ իրենց մինուճարներին են բոլորիս համար տալիս երկրին, բանակին։
Էն նույն ժամանակ, երբ շատերն իրենց զավակներին փախցնում էին բանակից, տիկին Լիդան իր ծնողական համաձայնությունն էր տալիս, որ որդին, որպես ապագա սպա, ծառայի Հայոց բանակին։ Ու դա նրանից չէր, որ նա մնացածից քիչ էր սիրում իր մինուճարին. դա նրանից էր, որ նա Հայրենիքի գոյությունը, դրա պաշտպանությունն ավելի վեր էր դասում, քան սեփական զավակի ներկայությունը վայեյելու բերկրանքը։ Տալիս էր իր միակին, որ հազարավորները հանգիստ քնեն ու արթնանան։
Տոնդ շնորհավոր, երբեմնի գնահատված ու հզոր Հայոց բանակ։ Երանի շուտ գա էն օրը, երբ էս ազգը նորից արժանի կլինի քեզ ու քո որդիների զոհողություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել