Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի կառավարության անդամների հետ հանդիպմանը քննարկելով կրթության և դաստիարակությանն առնչվող հարցերը, հիշել է իր առաջին ուսուցչուհի Թամարա Չիժովային։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը կրթության նախարար Սերգեյ Կրավցովին հարցրել է՝ հիշո՞ւմ է արդյոք իր առաջին ուսուցչին։

«Իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Իմ առաջին ուսուցիչը տարրական դասարաններում էր... հրաշալի շրջան է, որ ես երբեք չեմ մոռանա»,- պատասխանել է նախարարը:

ՌԴ նախագահը կիսվել է իր հիշողություններով. «Ես նույնպես հիշում եմ (առաջին ուսուցչուհուն)։ Չիժովա Թամարա Պավլովնան էր։ Շատ բարի էր, պրոֆեսիոնալ ուսուցիչ, շատ բարի կին»,- կարոտով ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Չիժովան իրեն դասավանդել է առաջին դասարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել