Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի մոբիլիզացիոն ռեզերվը անսահմանափակ չէ, և, դատելով Ուկրաինայի Զինված ուժերի կորուստներից, արևմտյան երկրները որոշել են մինչև «վերջին ուկրաինացին» կռվել Ռուսաստանի դեմ։ Այս մասին, ինչպես գրում է rbc.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Տեխնիկան, իհարկե, կարող են լրացուցիչ մատակարարվել, բայց մոբիլիզացիոն ռեզերվն անսահմանափակ չէ։ Եվ թվում է, թե Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են պայքարել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել