
Armsport.am-ը գրում է․
Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուի տեղափոխությունը «Լիվերպուլից» «Բարսելոնա» համարվում է վատագույն տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ։
Տրանսֆերի գումարը 2016 թվականի ձմռանը կազմել է 160 մլն եվրո։ Ամենաանհաջող 15 տրանսֆերների վարկանիշը կազմել է Goal-ը։
Հատկանշական է, որ վարկանիշի առաջին հնգյակում «Բարսելոնայի» մասնակցությամբ երեք գործարք է տեղի ունեցել։ Երկրորդ տեղում Անտուան Գրիզմանի տրանսֆերն է «Ատլետիկոյից»։ Չորրորդ տեղում Ուսման Դեմբելեի տեղափոխությունն է Դորտմունդի «Բորուսիայից» կատալոնական ակումբ։
Այս ցանկում են ընդգրկված նաև Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», Հարի Մագուայերի տրանսֆերը «Լեսթերից» «Մանչեսթեր Յունայթեդ», Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Էվերտոնից» «Մանչեսթեր Յունայթեդ»։