ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց նաեւ, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։

Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել ՝ հայտնի չէ։ Գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել