Starnews.am-ը գրում է․

Մհեր Բաղդասարյանի Տետ ա տետ նախագծի Ամանորյա հաղորդման հյուրը երգչուհի Լիլուն ու նրա ամուսինը՝ Արկադի Վարդանյանն էին։

starnews-ը հետևել և առանձնացրել է բացառիկ մանրամասներ զույգի հանդիպման և անձնական կյանքի մասին։

Հաղորդման ընթացքում Արկադին նշեց հետևյալը. «19 տարի առաջ էր, այո այդքան գիտենք իրար, արդեն 19 տարի է։ Առաջին անգամ տեսա Լիլուին բեմում, շատ սիրուն երգ ուներ, հիմա անունը չեմ հիշի, էդ երգը երգելուց հայացքներով փոխվեցինք ու մի հատ կրակ բռնեց ու…»։

Երգչուհին իր հերթին կիսվեց առաջին տպավորությամբ. «Արկադին աշխատում էր անվտանգությունում, բավական ամրակազմ էր և միանգամից գրավեց իմ ուշադրությունը, բայց տենց չէի մտածում, որ ինչ որ մի բան կստացվի, հետաքրքիր զգացողություններ կար մենք, այո, սկզբում հայացքներով էինք փոխանակվում, հետո փոխվեց ամեն ինչ»։

Զույգի պատմությունը գեղեցիկ սկիզբ է ունեցել, բայց կարճ է տևել։ Բանն այն է, որ Արկադին կայացրել է՝ Ղազախստան մեկնելու որոշում և այդ մասին հայտնել է Լիլուին.

«Պատկերացնում եք մենք սիրահարված շրջանում ենք, իսկ Արկադին էլ երիտասարդ ու արյունը մեջը եռում էր հերիք չի, էստեղ ընկերուհի ուներ, մի հատ էլ Ղազախստանում աղջիկ կար, ում մոտ պետք է գնար։ Ու եկավ ինձ ասաց, որ մի աղջիկ կա, որ սպասում ա ու պետք ա գնա, ես էլ ասեցի դե քեզ բարի ճանապարհ, հասնես տեղ զանգի, անհանգիստ եմ, ու մենք էլ երբեք չհանդիպեցինք մինչև անցավ մի քանի տարի»,- անկեղծ ու հոմորով պատմում էր երգչուհին։

Լիլուն նաև պատմել է տարիներ հետո կրկին ամուսնու հետ հանդիպման մասին, որը ճակատագրական եղավ։ Դա արդեն երգչուհու՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո էր, երբ Լիլուն արդեն որդի ուներ և որոշել էր փակել իր անձնական կյանքի էջն ու զբաղվել որդու դաստիարակությամբ։

«Ես տեղափոխվել էի ԱՄՆ՝ մայրիկիս մոտ, մենակ էի, Արկադին գրեց ինձ ասաց, որ եթե օգնության կարիք ունենամ իրեն ասեմ, մի առիթով գրեցի հանդիպեցինք, էլի երկուսս էլ չէինք մտածում միասին լինելու մասին։ Ժամանակ անցավ ու ամեն ինչ լրջացավ։ Ես այս որոշումը կայացրել եմ Ռոբի համար, Արկադին ամենասկզբից ասել է, որ ինքն է Ռոբի հայրը և վերջ»։

Մհերը նաև փորձեց իմանալ Արկադիի ընտանիքի արձագանքը այն փաստին, որ Լիլուն ամուսնալուծված է և որդի ունի.

«Գիտես, շատ արձագանքներ եղան, ընկերներիս կողմից ու նույնիսկ հիմա շատ ընկերներ իմ կողքին չեն, իմ կամքով, որովհետև մարդկանց մոտ հակասում էր այդ հասկացողությունը՝ ամուսնացած բաժանված, բայց ինձ համար կարևորն այն է, որ ես գտա իմ իրական սիրուն։ Ծնողներիցս մայրս էր դեմ, բայց երբ հասկացավ, որ ես կատարել եմ իմ ընտրությունը ու վերջ էդա, ընդունեց էնպես, ինչպես, որ կա».- պատմեց Արկադին։

Զույգը նաև հավելեց, որ իրենց ընտանիքը լիարժեք է, ներդաշնակ ու շատ երջանիկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել