
Արդեն մեկ ամիս է՝ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝առաջ բերելով հումանիտար աղետ, բայց այդպես էլ նույն միջազգային հանրությունը գործնական քայլեր չի ձեռնարկում՝ Ալիևին խելքի բերելու համար, ինչը, իհարկե, պայմանավորված է բացառապես ռեալ պոլիտիկին բնորոշ ամենացցուն առանձնահատկությամբ՝ չոր շահերից բխած հաշվարկով:Բայց այստեղ մեծագույն հարցն այն է, թե ՀՀ իշխանությունների կամ Հայաստանի վարքագիծն ինչպիսի՞ն է ստեղծված իրավիճակում, արդյոք Նիկոլի վարքը տարբերվում է Երևանում գործող օտարերկրյա դեսպանատների կեցվածքից, թե՞ ոչ:
Ցավոք, ոչ միայն չի տարբերվում,այլև շատ ավելի կրավորական է, եթե չասենք՝ դավաճանական. միայն Նիկոլի ամանորյա ուղերձում տեղ գտած դավադիր շեշտադրումները բավարար էին՝ հասկանալու՝ ինչ է կատարվում. Նիկոլը «վիզ է վերցրել»՝ Հայաստանն ու հայ ժողովրդի հավաքական գիտակցությունը պարփակելու 29800քկմ-ի մեջ, իսկ այն ամենը, ինչ կատարվում է ՀՀ քաղաքացիների հետ դրանից դուրս, սրանց չի հետաքրքրում: Իրականում 29800-ի վրա էլ թքած ունեն, ուղղակի մի դեվիզ են իրենց համար ընտրել՝ ժամանակավորապես նման կերպ մարդկանց «աչքերին թոզ փչելու» ու հոգեբանությունն այլասերելու. հիմա 29800 է, վաղը այս թիվը կարող է կիսվել՝ նկատի ունենալով թուրքերի ախորժակն ու այն բավարարելու Նիկոլի մոլուցքը,ոչ մի պրոբլեմ:
ԱՄՆ դեսպանատան պատասխանի վերջին հատվածն է հատկապես ուշագրավ ստացվել, երբ, փաստորեն, մատնացույց է արվում ու որպես չափորոշիչ հռչակվում ՀՀ կառավարության պահանջներն ու պահանջմունքները, ինչը միանգամայն ազնիվ է ու բնական. Ամերիկան կամ մեկ այլ գերտերություն պարտավո՞ր է Նիկոլից ավելի հայ լինել: Եթե իշխող խունտայի ուշքնումիտքը Արցախից ձերբազատվելն է, ո՞ր մի օտարն է պարտավոր առաջինը «կատու ճղել»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել