Մինչև նիկոլը Հայաստանն Արցախին կապված էր 408 կիլոմետրանոց պայմանական սահմանով։ Քարվաճառից մինչև Կովսականի վերջը ՀՀ բնակավայրերը թշնամու երես չէին տեսնում։ Հետաքրքիր չէր, թե թշնամին մեզ ինչ պիտակ կկպցնի՝ օկուպանտի, ագրեսորի, թե մեկ այլ։ Կարևորն այն էր, որ հայության անվտանգությունն ապահովված էր։
Հետո այդ հայությունը նախընտրեց, որ իր ճակատագիրը որոշի նիկոլը։ Ու նիկոլի օրոք նախկին խորը թիկունքում գտնվող քաղաքներն ու գյուղերը դարձան սահմանամերձ, իսկ 408 կիլոմետրանոց սահմանից մնաց 5 կիլոմետր լայնությամբ միջանցքը...
44-օրյա պատերազմի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանն մեծացավ 2,5 անգամ։ Ու հենց այդ սահմանագծերը թշնամին ոչ թե կռվով նվաճեց, այլ նրան հանձնվեցին դավաճանական ստորագրությամբ։
Իր մեջ 1% հայի գեն ունեցող մարդը չի կարա ընդունի էս իրականությունն ու արդարացնի դրա մեղավորներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել