Հաղորդագրությունում նշվում է, որ այս զանգերում նրանք ամփոփել են սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:
Բոլորը հաստատել են իրենց հանձնառությունը բանակցություններին՝ նպատակ ունենալով վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը։
Սալիվանը հորդորել է երկու կողմերին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում կծառայեն որպես բարիդրացիական հարաբերությունների հիմք։ Սալիվանը նշել է ԱՄՆ-ի շարունակական մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտների և այս իրավիճակի աճող մարդասիրական հետևանքների վերաբերյալ՝ կոչ անելով վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել