Armenpress.am-ը գրում է.

ԱԺ նախագահը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցութային խորհրդի կազմը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի կարգադրությունից:

Կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արուս Հայրապետյանը, ՄԻՊ խորհրդական Ազգանուշ Թոթոլյանը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մանե Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել