ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անձագանքել է դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկմանը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ փոխհամաձայնության մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», - հայտարարել է Միրզոյանը:

Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում՝ հավելելով, որ Հայաստանը գնահատում է  ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել