Եթե ծանոթ չեք, ծանոթացեք նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տար՝ ժաննա Անդրասյանի հետ: Այս սուբյեկտը ժամանակին սնվելով տարբեր սորոսական ՀԿ-ից տանում էր հակահայկական և հակազգային քարոզչություն, ինչը տվեց իր պտուղները. տեղի ունեցավ հայ Ազգի դեգրադացում, իսկ նա, իհարկե, նշանակվեց կրթության նախարար, որ ավարտին հասցնի այն պղծությունը, որը քարոզել է ժամանակին՝ անդեմ, անգեն, անսկզբունք հասարակություն ունենալը:
Նա իր հարցազրույցում ասում է. «… մենք 21-րդ դարում ենք և նժդեհական գաղափարախոսությունը վտանգավոր է…», սույն օբյեկտին և սրա նմաններին ուզում եմ հստակ ասել՝ վտանգը դուք և ձեր անսկզբունք տեսակն է, դուք այն չմարդիկ եք, որոնք ապրում են մեկ սկզբունքով՝ «որտեղ հաց (փող), այնտեղ կաց...», և ձեր պեսներին մեր հասարակությունը պետք է պարսավանքի արժանացնի: Հա, ի դեպ, այսօր ձեր կուռք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրում միասեռ ամուսնությունները ճանաչող օրենքը, սա է ձեր 21-րդ դարի սկզբունքը...
Հ.Գ. «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ»: ՆԺԴԵՀ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել