Hraparak.am-ը գրում է․

Իշխանությունները միգուցե ձեռքերը լվացել են Արցախից՝ իրենց կատարած աշխատանքով ու իրենց վերաբերմունքով, բայց մենք մտածում ենք, որ մենք՝ երիտասարդներս, մեր հայ ժողովրդի հետ կարող ենք ազդել տեղի ունեցող պրոցեսների վրա ու ի վերջո բացել այն միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Հայաստանին։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների զրույցում ասաց արցախցի երիտասարդներից մեկը։

Նշենք, որ Երևանում Արցախում աղետը կանխելու պահանջով հավաք է մեկնարկել։ Այն հիմնականում կազմակերպել են արցախցի երիտասարդները։

«Մենք սա թույլ տալ ուղղակի չենք կարող, որովհետև 120 հազար մարդ հենց հիմա սպասում է մեր օգնությանը։ Մենք չենք կարող սովորականի նման գնալ աշխատանքի ու հետո գալ, տանը նստել, հետո էլ սպասել իշխանության արած ինչ-որ աշխատանքի։ 20 հազար մարդ Արցախից այս պահին գտնվում է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, թե ինչու ենք հիմա այստեղ քիչ։ Կարող եմ ասել, որ ես ինքս Հադրութից եմ ու եկել եմ»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել