Պրահան ավարտվեց, կամ А и Б сидели на трубе…
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։
Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։
Հիշեցնեմ, որ այդ առաքելության գործուղման մասին համաձայնություն էր ձեռքբերվել Պրահայում՝ Նիկոլ-Ալիեւ-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման ժամանակ։
Առաքելության բուն արդյունքների մասին կարող ենք միայն փաստել, որ հայ հասարակությանը դրանք հասանելի չեն, քանզի ի հեճուկս ադրբեջանական կրկնվող կրակոցներին, մենք այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա։
Ավելին, Պրահայի հանդիպման մեկ այլ արդյունք՝ քառակողմ ձեւաչափը, ջրվել էր անցյալ շաբաթ Ալիեւի կողմից։
Իսկ Պրահայի հայտարարության մեջ Ալմաթայի հռչակագրի վրա տեղ գտած հղման կապակցությամբ վերջերս շատ ուղիղ տեքստով տարակուսանք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։
Փաստորեն, Պրահայի հանդիպման ժառանգությունը գրեթե ավարտվեց։
Հատկանշական է, որ Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր, որը միաժամանակ Լաչինի սադրանքներով ատամ է ցույց տալիս նաեւ Ռուսաստանին։
Ինչպես հին ռուսական մանկական հանելուկն էր հարցնում.
А и Б сидели на трубе, А упало, Б пропало, что осталось на трубе…?
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել