Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանն իր Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգչուհի Սյուզան Մարգարյանին: Սյուզան Մարգարյանն այն հայտնիներից է, ով քիչ թվով հարցազրույցների է մասնակցում:

Starnews-ը հետևել է սիրված երգչուհու անկեղծ զրույցին, որի ընթացքում նա խոսել է իր`տարիներ առաջ հայտնաբերված քաղցկեղ հիվանդության, դժվար օրերի մասին:

«Կարծես սառը ջուր լցվեր գլխիս, նման անսպասելիություն էր, կարծես թե հարված էր, բայց չհասցրեցի տխրել այդ առումով: Մենք ԱՄՆ-ում էինք, ծնվել էր առաջին թոռնիկս, և ես ուրախության գագաթնակետին էի, ընդհանրապես ուրիշ տրամադրությամբ էի: Վատ բաների մասին մտածելու ժամանակ չունեի: Սիրուշոն պնդեց, որպեսզի գնամ բժշկի: Գնացի և հայտնաբերվեց քաղղկեղը: Երեխան փոքր էր, իսկ Սիրուշոյին մեծ մենահամերգ էր սպասվում: Այս շրջանում համերգի փորձերն էին անընդմեջ, որոնց նաև ես էի մասնակցում, քանի որ ելույթ էի ունենալու: Երեխային այդ ժամանակ Լևոնն էր խնամում: Եվ այս ամենին միացավ նաև իմ բժիշկների այցելելը: Ամենադժվար վիճակն էր, հասկանում էի, որ վիրահատություն է սպասվում:Չէի ուզում ոչնչի մասին մտածել, ուզում էի թոռնիկիս բերկրանքը վայելել»:

Սյուզան Մարգարյանը նշեց, որ երբ իրենց հարազատներն ու ընկերներն իմացան, համերգի ժամանակ լաց էին լինում.

«Երբ ես և Սիրուշոն զուգերգով հանդես եկանք, առաջին շարքում ընկերուհիներս էին նստած: Նկատեցի որ լաց են լինում: Այդ օրն ինձ թվում էր վերջին անգամ եմ երգում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել