
Shamshyan.com-ը գրում է.
Դեկտեմբերի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմանում Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Գ․-ն Դավիթ Բեկի փողոցում՝ դեպի 7-րդ զանգված տանող հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1֊03, և ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, շտապօգնությունից ահազանգ է ստացվում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, ով 30-35 տարեկան տղամարդ է, հիվանդանոցի ճանապարհին մահացավ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։