Արտաքին քաղաքականության մեջ ձախողված ՔՊ֊ական պաշտոնյաներին որևէ երկրում լուրջ չեն վերաբերվում և ամենևին կարևոր չէ, թե նրանցից որ մեկն է գործուղման մեկնում` սկսած ոչ բարով վարչապետից, վերջացրած ամենաստորադաս ՔՊ֊ականով։
Ասում են, իբր թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Կատարի խորհրդարանի ղեկավարը պաշտոնական այցով հրավիրել է Կատար, որին զուգահեռ Ալենը ներկա կգտնվի ֆուտբոլային հանդիպումներին։ Ալենի փոխարեն ծախսը կհոգա հրավիրող կողմը։
Անզեն աչքով էլ երևում է, թե Ալեն Սիմոնյանը ինչպիսի հարգանք է վայելում Կատարում. նրա հանդեպ իմիջիայլոց վերաբերմունքը, մարզադաշտում նրա զբաղեցրած սովորական տեղը հստակ արտացոլում է այն պատկերը, թե որքան վատ տեղ է զբաղեցնում մեր երկիրը միջազգային քաղաքական մեծ ստադիոնում։
Որպես կանոն պատվավոր հյուրերին նստեցնում են վիփ օթյակում։ Արդյո՞ք մնացած երկրների հյուրերն էլ էին Ալենի նման անկյունային հատվածում նստած, թե՞ նրանք վիփ օթյակում էին։
Ինչպես գիտենք արաբները հայտնի են իրենց հյուրընկալությամբ, և դժվար թե այդպիսի էժանագին տեղում նստեցնեին իրենց հյուրին կամ հյուրերին։
Գուցե Ալենին ոչ թե հրավիրել են, այլ ինքն է գնացել բյուջեի հաշվին։
Կա երկու տարբերակ. Կամ Ալենին Կատարում անարգել են, կամ էլ Ալենը մեզ խաբում է։
Մեր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնող անձիք հարգանք չեն վայելում որևէ տեղ։ Այն, որ Ալենին նստեցրել էին ամենահեռվում, ամենավատ տեղում, հերթական անգամ ապացուցում է, որ նրան, ինչպես նաև իր թիմակիցներին որևէ շրջանակում կարևոր չեն համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել