Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հանրության ուշադրությունն է սևեռել այն խայտառակ փաստի վրա, որ ՀՀ-ում գրանցված գործատուներից մեկը, ոտնահարելով ՀՀ ԱՕ-ով սահմանված նորմերը, աշխատողի իրավունքների կոպիտ խախտմամբ աշխատանքից ազատել է սփյուռքից Հայաստան տեղափոխված 44-օրյա պատերազմի մասնակից հայ երիտասարդին: «Գործատուն աշխատանքից ազատման հիմք է համարել տրանսպորտի բացակայության պատճառով աշխատանքից 20 րոպե ուշանալը, մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ նման հիմք չկա»,-արձանագրել է իրավաբան օգտատերը:

Դեպքը որքան էլ թվա մասնավոր, այնուամենայնիվ, իրականում գործ ունենք շատ ավելի գլոբալ երևույթի ընդամենը մի առանձին դրսևորման հետ. Նիկոլի պետությունում 44-օրյա պատերազմի մասնակցիների, բայց հատկապես կամավորների վրա խորապես թքած ունեն, իսկ առաջին թքողը հենց պետությունն է, որի օրինակը, ըստ երևույթին, վարակիչ է դարձել ոմանց համար՝ ի ցույց դնելով չեղած բարոյական արժեհամակարգը:

Ինչ խոսք՝ խնդիրը միայն այս կամ այն գործատուի բարոյական արժեհամակարգը չէ, այլ՝ նախևառաջ այն, որ երկրում օրենք չկա, ու սակավ են այն դեպքերը, երբ դատարանով աշխատողն ի վիճակի է եղել կամ է՝ վերականգնելու աշխատանքի իր իրավունքը: Մինչդեռ թվում է՝ պատերազմի մասնակցի համար այս երկրում նման խնդիր պետք է որ չծագեր: Բայց ունենք այն, ինչ որ ունենք, իսկ ունեցածներս մի մեծ բան չէ՝ մի բուռ թրաշ՝ երկրիս գահին բազմած:

Բայց պետք չէ անակնկալի գալ. ինչո՞ւ պետք է պատերազմի մասնակիցն արժևորվի մի երկրում, որի կառավարությունը թշնամաբար է մոտենում թուրքի գործը բարդացրած մեր քաջորդիներին, իսկ ասենք մարդու հետ արաբստաններում ներկա պահին թրև եկող Աննան՝ «պուպուշ» ստատուսներ ձոնում կենդանի կամ զոհված հերոսների ծնողների հասցեին:

Խնդիրը վերևից է գալիս,իսկ ներքևում միայն դրա հախուռն արձագանքներն են լսվում կամ դրսևորվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել