Խաղաղ ժամանակները մեզ ոչինչ չսովորեցրեցին: Ու դրա համար էլ հիմա անտանելի ցավոտ ա ներկայիս իրականությունը. նրա հասցրած վերքերը չեն սպիանում: Երջանկությունը սպիներ չի թողնում, դրա համար էլ դժվարանում ենք հիշել վերջին մի քանի տարվա մեր երջանիկ պահերը: Դժվարանում ենք հիշել, թե, երբ ենք վերջին անգամ լիաթոք ծիծաղել՝ չամաչելով մեր անհոգ լինելու համար, չամաչելով մեր ողջ լինելու, ապրելու համար:
Հիշողությունը ողջերիս տրված պատգամն է: Մենք իրավունք կունենանք երջանիկ ապրել, եթե պարտավորված լինենք հիշել իրենց: Նրանց, ովքեր էլ չեն վերադառնալու, նրանց, ում երջանիկ լինելու հաշվին մենք այսօր կանք:
Ասում են, որ մարդ մահանում է այն ժամանակ, երբ մահանում է նրա մասին վերջին հիշողությունը: Ուրեմն հիշեք էս տղերքին, ովքեր հանգչում են Եռաբլուրում, ընտանեկան գերեզմանոցներում, գյուղական ու քաղաքային պանթեոններում, Ստեփանակերտի Եղբայրականում:
Դա իրանց պետք չի, դա մեզ ա պետք:
Նկարում՝ Ստեփանակերտի Եղբայրականի մի հատվածն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել