Ռազմաբժշկական ծառայությունը 30 տարեկան է
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձն ու բուժծառայողի օրը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել ռազմաբժշկական ծառայության դերն ու նշանակությունը՝ ԶՈւ մարտունակության ամրապնդման գործում։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ բուժծառայողներին մաղթել է, որ մասնագիտական իրենց գիտելիքները ծառայեցնեն միայն խաղաղ պայմաններում։
Մասնագիտական տոնի առթիվ համածառայակիցներին շնորհավորել է նաև ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը, ով ամփոփ ներկայացրել է բուժծառայողների կատարած հսկայական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։
Միջոցառման ավարտին ռազմաբժշկական ծառայության մի խումբ զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական բուժհիմնարկների ներկայացուցիչներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Возможно, это изображение 17 человек и люди стоят
Возможно, это изображение один или несколько человек
Возможно, это изображение 4 человека, люди сидят и люди стоят
Возможно, это изображение 3 человека и люди стоят
Возможно, это изображение 4 человека и люди стоят
Возможно, это изображение 2 человека, люди сидят и люди стоят
Возможно, это изображение 2 человека, люди стоят и военная форма
Возможно, это изображение 9 человек и люди стоят
Возможно, это изображение 2 человека и люди стоят
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել