Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ տալ այն դեպքերին, երբ «բանկերը  խմում են թոշակառուների արյունը»՝ սկզբում նրանց հեշտ վարկեր տալով, հետո պարտքեր կուտակելով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Խնդրում եմ ձեզ (Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովին - ՏԱՍՍ) իսկապես հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին, թոշակառուներին, քանի որ բանկերը հեշտությամբ և հաճույքով փոքր վարկեր են տալիս, քանի որ մարդիկ ունեն մշտական և կայուն եկամուտ, բայց հետո այդ մարդիկ վերածվում են հավերժ պարտապանների և բանկերը, ամենայն հարգանքով մեր ֆինանսական հաստատությունների նկատմամբ, խմում են մարդկանց արյունն ընդհուպ մինչև գերեզման: Սա, իհարկե, պետք է դադարեցվի», - ասել է Պուտինը Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է քաղաքացիների սնանկության արտադատական վարույթ անցնելու հնարավորությունների ընդլայնումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել