Lurer.com-ը գրում է.

Օտարերկրացիներն այժմ կկարողանան, ինչպես ռուսաստանցիները, պայմանագրեր կնքել զինծառայության համար։ Երկրորդ քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները ենթակա են զորակոչի:

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի զինված ուժերում ծառայության համար օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու կարգը, հայտնում է РБК-ն:

Նա փոփոխություն է մտցրել1999 թվականին ընդունված զինվորական ծառայության կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ նրանք այժմ, ինչպես ՌԴ քաղաքացիները, կարող են պայմանագրով ծառայել բանակում։ Ինչպես Ռուսաստանի քաղաքացիների դեպքում, չի կարելի պայմանագիր կնքել օտարերկրացու հետ, ով գտնվում է հետախուզման մեջ, դատապարտված է կամ ունի չմարված դատվածություն։ Նաև պայմանագիր չի կարելի կնքել օտարերկրացու հետ, ով վարչական տույժ է ստացել թմրամիջոց օգտագործելու համար մինչև պատժի ավարտը։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկրորդ քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։ Դրույթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչային ծառայությունը իրականացնում են «զինծառայողները, նավաստիները, սերժանտները, քաղաքացիներ, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն (ազգություն) կամ կացության թույլտվություն ունեցող անձինք կամ նրանք, ովքեր ունեն օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել