Ճիճուն ու փողը

Պապոյան Գևորը շարունակում է պարբերաբար գունազարդել նիկոալական իրականությունը՝ Հայաստանը փորձելով ներկայացնել բիզնեսի համար դրախտ: «Ընդհնարապես, փողը և մարդը գնում է էնտեղ, որտեղ իր համար քիչ թե շատ ապահով ու անվտանգ վայր է»,-հայտարարել է Պապոյան Գևորը՝ բացառելով Հայաստանում տնտեսական աշխուժությունն այն դեպքում, եթե Հայասանում պահպանվեր 2017-ի իրավիճակը. ոչ ոք Հայասանում ներդրումներ չէր անելու:

Գևորի բացահայտումը փողի ու մարդկանց մասին, իհարկե, այնքան էլ նորություն չէ. ոչ միայն փողն ու մարդիկ, այլև ցանկացած բիոլոգիական էակ, ելնելով ինքնապահպանման բնազդից, գնում է այնտեղ, որտեղ առավելագույնս հարմարավետ է իր համար. այս առումով ասենք ճիճվի ու Պապոյան Գևորի միջև տարբերություն իսկապես չկա:

Տվյալ պարագայում այլ հարց է առաջանում՝ ի՞նչ կա հիմա, որ չկար 2017-ին, եթե նկատի ենք առնում 2017-ի ու ներկայիս Հայաստանի անվտանգային միջավայրն ու հեռանկարները, տնտեսության վիճակն ու տենդենցները:

Պապոյան Գևորի խոսքերը միմյանց հետ ներքին հակասության մեջ են ակնհայտորեն. միակ գործոնը, որի շնորհիվ այսօր Հայաստանը քիչ թե շատ «թփրտում է», ուկրաինական պատերազմն է, որը, եթե ավարտվի, մեզ շատ դաժան ապագա է սպասվում. տնտեսության հերն անիծվելու է, իսկ Գևորի լեզուն մտնելու է մի տեղ: Համեմատած Ուկրաինայի հետ՝ գուցե Հայաստանի վիճակը որոշակիորեն բարվոք է, քանզի Իլհամը դեռ զորքերը Երևան չի մտցրել, բայց միտումներն այնպիսին են, և դրա մասին խոսում է Նիկոլը նաև, որ վաղը կամ մյուս օրը Երևանը կարող է իսկապես ընկնել: Հիմա ո՞ր մի լուրջ գոծարարը կբերի իր փողերն այստեղ, եթե Հայաստանի գոյության հարցը օդում կախված է մնացել:

2017-ին նման խնդիրներ ոչ միայն չկային, այլև երկրի տնտեսությունն իսկապես սկսել էր շնչել ու շնչել այնպես, որ նույնիսկ հեղափոխությունից հետո մի տևական ժամանակ այդ առաջընթացի իներցիայի ուժով էր, որ Նիկոլն իրեն լավ էր զգացել՝ հանրության զգոնությունը բթացնելով, ինքն իրեն փիառելով, այլոց դափնիներն իրեն վերագրելով:

Ափսոս՝ ժամանակը չի լինի հետ տալ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել