Factor.am-ը գրում է.

ՔՊ-ի վարչության հոկտեմբերի 25-ի ընտրությունները «Քաաղաքացիական պայմանագրի» մի քանի անդամի պահանջով տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են եղել, այդ հարցը կքննարկվի այսօր ՔՊ վարչության նիստում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր տեղեկություններ ստացվեցին, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարող են դուրս մնալ վարչության կազմից, նրանց փոխարեն քվեներով առաջ են անցել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։

«Դա նաեւ բնական է, որովհետեւ քվեարկության արդյունքները, թվերը իրար բավականին մոտ են եղել, քվեաթերթիկների անճշտություններ կային, որոնք ընդհանուր կազմակերպչական և տեխնիկական պատճառով են եղել»,- ասաց Ավինյանը։

Հարցին՝ դիտավորություն չի՞ եղել արդյոք, Ավինյանն արձագանքեց․ «Ես նման գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ իրապես թվերը բավականին մոտ են եղել, տեխնիկական սխալը կարող էր բերել արդյունքների փոփոխության: Դիտավորությունը լինում է ճշգրիտ, իսկ երբ որ թվերի մեջ անճշտություն կա, ավելի հավանական է, որ տեխնիկական խոտանի խնդիր է եղել»։

Ավինյանի ենթադրությամբ, վերահաշվարկ պահանջել են այն անձինք, որոնք ստացած քվեներով ամենամոտն էին . «Ենթադրում եմ՝ Արսեն Թորոսյանը, Փամբուխչյանը չեմ հիշում՝ վերահաշվարկ պահանջել էր, թե ոչ»:

Դիտարկմանը, որ Արփինե Դավոյանն է կանգնած ընտրական այդ խժդժությունների հետևում, որ նա է կազմակերպել ընտրությունների հաշվարկը, Ավինյանը պատասխանեց․ «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում այդ մասին: Դիտավորություն, երբ լինում է, դա ճշգրիտ է լինում, կազմակերպված է լինում, իսկ երբ թվերի սխալ է լինում, այդտեղ ավելի հավանական է, որ տեխնիկական խոտանի խնդիր եղած լինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել