Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել