Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից կորուստներ չկան․ ՊՆ


09:56 , 11 հոկտեմբեր, 2022

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան: