Խաչատրյան Վահագնը Տաշքենդում էր ծնվել։ 7 տարեկանում վերադարձել է Հայաստան, սովորել թիվ 52 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ՀԱՊՀ (պոլիտեխնիկի) քոլեջ. ապագա կապերի մասնագետ էր։
2020 թվականի հուլիսի 8-ին, 3-րդ կուրսի ավարտից հետո, զորակոչվում է բանակ։ Ջրականում (Ջաբրայիլում) էր ծառայում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից 2 ամսվա զինծառայող Վահագնը կռվի ամենաթեժ կետերում էր։ Սկզբում Ջրականում էր կռվում, իսկ հոկտեմբերի 5-ին նրան տեղափոխվում են Հադրութ. քաղաքի համար ընթացող մարտերին էր մասնակցում։
2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, Վահագենց խումբն ընկնում է շրջափակման մեջ ու մարտի բռնվում թշնամու՝ իրենց մի քանի անգամ գերակշռող ուժերի դեմ։ Կռվելով մինչև վերջին փամփուշը, հենց նույն օրն էլ Հադրութի մատույցներում ընկնում է Վահագնը...
2021 թվականի հուլիսի 26-ին Վահագնին մայր հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նա19 տարեկան էր։ Լույսերի մեջ մնաս, քաջ տղա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել