News.am-ը գրում է.

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, եւ ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին:

Արցախցիներին հայտնեցին, որ  նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք:

«Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասաց Թովմասյանը, ինչին հավաքվածները արձագանքեցին, որ չեն հեռանա մինչեւ չտեսնեն Արայիկ Հարությունյանին:

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել