վահագն հովակիմյանի ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրվելը շատերին զարմանք է պատճառում, բայց դա ունի իր պարզ բացատրությունը:
Երկրորդ կապիտուլյացիայի սեմին նիկոլը պատրաստվում է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հավանաբար մինչև նախքան տարեվերջ: Ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր խորհրդարանի գլխավոր օրակարգը լինելու է երկրորդ կապիտուլյացիայի կյանքի կոչումն ու նիկոլին պատասխանատվությունից «մաքրելը»:
Նիկոլի կողմից մի տեսակ հնրաքվեի վերածվելիք այդ ընտրությունների արդյունքում նրան անհրաժեշտ են.՝
1. Մասնակցության բարձ տոկոսով (70-ից 80 տոկոս) ընտրություններում առնվազն 70-ից 80 տոկոս ձայներով հաղթանակ:
2. Խորհրդարանից հանել ներկա արմատական ընդդիմությանը նրանց փոխարինելով գրպանային հնարավորինս շատ կուսակցություններով:
Իսկ ո՞վ է կասկածում, որ նման ընտրությունների համար անհրաժեշտ «թվեր» կարող է նկարել միայն վահագն հովակիմյանի որակներով մարդը ու հենց դրանով էլ պայմանավրված է նրան ԿԸՀ նախագահ առաջադրելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել