Tert.am-ը գրում է.
Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, աշխատում են բոլոր հատուկ ծառայություններն ու բժիշկները։ Հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր վեց զոհի և 20 վիրավորի մասին։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ կրակող տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/09/26/shots/3844115
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել