ArmLur.am-ը գրում է.

ՀՀ Կառավարությունն եւ Ազգային ժողովը պրոֆեսիոնալ մակարդակում պատրաստ չէին դիմավորելու ԱՄՆ ազդեցությամբ երերորդ դեմքին: Արարողակարգային կոպտագույն խախտումներ են արձանագրվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի ընթացքում: Սկսենք ՀՀ Ազգային ժողովից. նախ, ովքեր էին գնացել դիմավորելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությանը. Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան:

Ինչ սկզբունքով էին ընտրվել այս մարդիկ. Եթե ԱԺ մեծամասնության խմբակցության ղեկավարը կար, ինչու չէին հրավիրել նաեւ մյուս երկու խմբակցությունների ղեկավարներին: Անհասկանալի է: Եւ ողջ այցի օրերին նույն մարդիկ բոլոր լուսանկարներում կան: Ծիծեռնակաբերդ այցելությանը արդեն ՔՊ երկու պատգամավորներ էին միացել. Սոնա Ղազարյան, Մարիա Կարապետյան. Դարձյալ անհասկանալի ընտրությամբ: Այնուհետեւ Ազգային ժողովի շենքի առջեւ արված լուսանկարն ենք նայում եւ ինչ. Պալատի նախագահի եւ նրան ուղեկցող հայամեր կոնրեսականներ Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփիերի եւ Աննա Էշուի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինսի Թրեյսիի կողքին դարձյալ Սիմոնյանն է, Ռուբինյանը, ԱԺ նախագահի ընկեր Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը եւ անհասկանալի կերպով կադրում հայտնվել է Ալեն Սիմոնյանի օգնականը:

Այս պատկերից միայն քննադատվեց ԱԺ աշխատակազմի ղեկավաի հայտնությունը: Մինչդեռ արարողակարգային այլ սխալներ բազմաթիվ էին:

Դառնանք Կառավարությանը. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անձամբ է դիմավորում Փելոսիին: Բայց տարակուսելին այն է, որ հետո մասնակցում է նաեւ Կառավարության ղեկավարի հանդիպմանը:

Կառավարությունում են նաեւ Ռուբինյանը, Աղաջանյանը, Կոնջորյանը. ինչու էին նրանք նաեւ Կառավարություն գնացել. ունի մեկ բացատրություն, որովհետեւ ՔՊ-ական են:

Ահա այսպես, սիրողական մակարդակով կազմակերպվեց բարձրաստիճան ընդունելությունը, որը դեռ երկար կհիշվի արարողակարգային սեմինարներում, թե ինչպես չի կարելի աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել