44 օրյա պատերազմից երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ որոշ հրամանատարների կողմից հրամաններ են եղել, եւ դրանց հաստատման դեպքում ինքը ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ էլ ռազմական առումով չի կարողանում հասկանալ։
Փաստացի Փաշինյանը բանակի հրամկազմի մասին հրապարակային հայտարարություն է անում «օդում կախված լուրերի » տրամաբանության մեջ, որը թե բարոյապես, եւ թե ռազմական առումով, ոչ մի կերպ չի նպաստում բանակի վերականգման եւ ունակությունների բարձրացման վրա։
Այսօրինակ «օդում կախված» հայտարարությունները միմիայն սեփական քաղաքական շահերը սպասարկելու խնդիր է լուծում։
Մեկ այլ դրվագում Փաշինյանը հայտարարում է , որ տպավորություն ունի, որ վերը նշված հրամանատարները առաջնորդվել են ոչ թե իր հրամաններով, այլ մեկ այլ տեղից իջեցված հրամաններով։
Նախ ֆիքսենք, որ երբ երկրի ղեկավարը առաջնորդվում է ինչ-որ տպավորություններով, ապա դա մեղմ ասած լավ չի։
Հաջորդիվ արձանագրենք, որ Փաշինյանը խոստովանում է ,որ պատերազմի օրերին իրավիճակին չի տիրապետել, եւ անուղղակի ակնարկում է, որ շատ մեծ հավանականությամբ , թուրք-ադրբեջանական ապագա սադրանքների դեպքում նույնպես իրավիճակին չի տիրապետելու, ինչը հանգեցնելու է մարդկային եւ տարածքային հերթական կորստի։
Հ.Գ
Ուղղակի լսեք եւ տրամաբանեք, ավել բան հարկավոր չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել