Չեմպիոները խոսում են նույն լեզվով խորագրի ներքո Totogaming ընկերության գրասենյակում հյուրընկալվել և ընկերության մասնագետների հետ է հանդիպել
Դիջիթեյն ընկերության հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գտնվող լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։
Ֆուտբոլիստը խոսել է սպորտի զարգացմանը, տարածմանը նպաստելու ուղիների, սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։
Սոցիալական ծրագրերի ոլորտում ֆուտբոլիստն ունի հարուստ փորձ։ Նա հասցրել է գլխավորել բարեգործական և հասարակական տարբեր նախաձեռնություններ։ Դրանցից մեկը թոքախտի դեմ պայքարին ուղղված StopTB նախաձեռնությունն է, որի շնորհիվ հիվանդության տարածվածությամբ աշխարհի 20 առաջատար երկրներում հնարավոր դարձավ էապես կրճատել մահացությունների թիվը։
- Ինձ համար մեծ պատիվ է, որ կարողացել եմ սպորտի միջոցով օգնել մարդկանց։ Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, եթե ես կարողանում եմ օգնել թեկուզ մեկին, ապա դա պետք է անեմ։ 2003 թվականից ի վեր մենք աշխատել ենք առողջապահության, սոցիալական, կրթության ոլորտներում։ Մենք փորձել ենք մոտիվացնել մարդկանց երազել,– ասել է Ֆիգուն։
Totogaming ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լեգենդար Ֆուտբոլիստը նշել է, որ արդեն տեղեկացված է ընկերության իրականացրած սոցիւալական նախագծերի մասին։ Պատրաստ է իր փորձով ու գիտելիքով աջակցել ստանձնած կարևոր առաքելության իրագործմանը։
Totogaming ընկերության դեսպան, ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ հայ մարզիկների համար սոցիալական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը պետք է լինի վարակիչ:
Սինքրոն՝ Totogaming ընկերության մասնագետները վստահ են՝ լեգենդար ֆուտբոլիստի հետ հանդիպումն ու քննարկումը էապես կնպաստի սոցիալական իրենց նախաձեռնությունների կազմակերպման զարգացմանը։



