
Starnews.am-ը գրում է․
Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել են «Զանգիր ասեմ» հաղորդմանը, որի հյուրն էր բլոգեր Վիլենան։
Մհերը բավական կտրուկ քննադատությամբ է հանդես եկել՝ նշելով, որ մեղադրում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որ հրավիրել են Վիլենային։ Ըստ նրա՝ հաղորդումը պարզապես անգրագիտության մասին էր։ Մհերի խոսքով՝ ինքը չի մեղադրում Գրիգին, ով վարում է այս հաղորդումը, սակայն չի կարող չմեղադրել հաղորդման պրոդյուսերներին, ովքեր դեբիլությունը հանրայնացնում են։
«Զարմանալի է, որ տիկտոկերշայի ապուշությունները տեղի են ունենում ամենադիտվող հեռուստաալիքի prime time-ում։ Մեղադրում եմ, որ ամենադիտվող շոուներից մեկը 30 րոպե անգրագիտության մասին էր, 30 րոպե այդ աղջիկը չէր կարողանում կարդալ հարց, հայերեն չէր կարողանում կարդալ։
Ի՞նչ է եղել ձեր կյանքում, որ թույլ եք տալիս նման անգրագետը գա եթեր, նպաստում եք այդ մարդու ճանաչմանը, միայն TikTok-ից գիտեին էդ դեբիլին, հիմա գիտեն նաև հեռուստատեսությամբ, էն դեբիլներն էլ, ովքեր չէին հետևում էդ դեբիլին, հիմա ձեր եթերից հետո կգնան դեբիլական ու կհետևեն էդ դեբիլին»,-նշել է զայրացած Մհերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: